Մեր մասին
Մենք
«ԱՐԵՎ — ԵՐԵԽԱՆԵՐ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հիմնախնդիրներով:
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով.
- Առողջապահական ծառայություններ բոլոր այն երեխաներին, ում համար դժվար կամ անմատչելի են, սակայն կենսականորեն անհրաժեշտ են այդ ծառայությունները. դրանք հատկապես հատուկ կառույցներում ապրող երեխաներն են, ինչպես նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքների երեխաները:
- Սոցիալ-հոգեբանական ծառայություններ ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին. ԴՀ-ով երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրումը ու հոգեշտկիչ աշխատանքների կատարումը նպատակ ունի նպաստելու նրանց սոցիալ-հոգեբանական ադապտացիային: Ընտանիքների անդամների համար հոգեբանական հանդիպումներն իրականացվում են նրանց ծնողավարման հմտությունները զարգացնելու, ինքնօգնության խմբերի միջոցով փորձի փոխանակման ու հոգեբանական աջակցության ապահովման նպատակով:
- Կրթական-քարոզչական աշխատանքներ. գլխավոր նպատակն է կրթել հասարակությանը ԴՀ-ի առանձնահատկությունների մասին, նվազեցնելու ու վերացնելու խարանն ու խտրականությունը այս երեխաների/մարդկանց նկատմամբ, ինչպես նաև ապահովելու հասարակության ներառականությունը, հարգանքն ու հոգատարությունը «այլ»-ի նկատմամբ:
- Իրավունքների ջատագովում. այս խումբը բաղկացած է ծնողներից, որոնք առնչվելով տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների հետ՝ պատրաստ են երկխոսելու, համագործակցելու և առաջարկություններով հանդես գալու տարբեր պետական գերատեսչություններում՝ համատեղ ու լավագույն որոշումների կայացման համար:
Պատմություն
2018
2019
Այս տարի նույնպես հոգ է տարվել արև երեխաների հետազոտությունների, անհրաժեշտ բուժումների մասին։ Կազմակերպվել են միջոցառումներ, հանդիպումներ երեխաների ծնողների և հոգեբանի հետ։
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որի ժամանակ կայացավ «Ես կարող եմ» սոցիալական գովազդի պրեմիերան, առաջին անգամ հնչեց արև երեխաների համար գրված «Արևի աշխարհ» երգը, օգտագործման հանձնվեց սույն կայքը:
Անձնակազմ

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Հիմնադիր
Ասլանյան Անուշ
Հատուկ մանկավարժ
Աննա Գեվորգյան
Հատուկ հոգեբան, մանկավարժ
Արև Յայլոյան
«Արևի թատրոն» ի գեղ․ ղեկավար
Ռուզան Թամրազյան
Նախագահ
Արմենուհի Կոստանդյան
Էրգոթերապիստ
Նաիրուհի Մկրտչյան
Հատուկ մանկավարժ
Մանուշ Հարությունյան
Երաժշտական թերապիստ
Լիլիթ Հայրապետյան
Ատենապետ
Ռոզա Նալբանդյան
Ֆիզիոթերապիստ
Արմինե Աղաբեկյան
Հատուկ մանկավարժ
Գայանե Խաչիկյան
Հաշվապահ
Սոնա Գրիգորյան
Հոգեբան
Գոհար Մնացականյան
Լոգոպեդ
Զեմֆիրա Հարությունյան
Հատուկ մանկավարժ