Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

BLOG

Ծնողների տեղեկացվածության, ցավի ու ինքնազոհության մասին

Երեխան ծնվել է ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացրել ենք ինն ամիս շարունակ։ Հրաժարվում ենք հավատալ, որ երեխան երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին կցանկանայինք, որ լիներ։ Խառն զգացումներ են արթնանում՝ զայրույթ, ագրեսիա, անհուսություն, անօգնականություն, տագնապ ցավ, խորը ցավ։ Թվում է, թե ոչ ոք չի կարող օգնել։ Այդ վիճակը կարող է մեղմել ինֆորմացիան։

Ավելին

Արև Էլիզան մեծանում է իր ընտանիքում

Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին:

Ավելին

Եկեղեցին զորեղ է իր անդամներով

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և

Ավելին

«Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ:

Ավելին

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել»

Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել

Ավելին