Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

BLOG

«Ուր ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»

Օգոստոսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարտիրոսյան ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ երկուսուկեսամյա Ռոզին: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրիկը՝ Շահվալադյան Անահիտն (40 տ.), ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից

Ավելին

Դաունի համախտանիշ ունեցող երեխայի առանձնահատկությունները

Ինչպես նշել ենք մեր հոդվածներից մեկում, հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե ինչպիսին կլինի երեխան, երբ մեծանա։ Այդ հավասարապես վերաբերում է ցանկացած նորածնի, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխային։ Հավելյալ քրոմոսոմի առկայության պատճառով մի շարք առանձնահատկություններ են ի հայտ գալիս, որոնք հատուկ են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մեծամասնությանը։ Պատմենք դրանցից մի

Ավելին

Թյուր պատկերացումներ Դաունի համախտանիշի մասին

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին թյուր պատկերացումներն ու նախապաշարմունքներն անհամար են։ Նրանց համարում են մտավոր հետամնաց և կրթվելու անկարող։ Հաճախ պնդում են, որ նրանք ընդունակ չեն իսկական կապվածություն զգալու, որ ագրեսիվ են կամ, ընդհակառակը, մշտապես ամեն բանից գոհ են։ Հետազոտություններն ու կուտակված փորձը վկայում են, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների

Ավելին

Քրոմոսոմների հետազոտություն

Դաունի համախտանիշը քրոմոսոմային պաթոլոգիա է, այդ մասին խոսել ենք մեր նախորդ հոդվածներում։ Եթե անգամ ծնունդն ընդունող բժիշկներն սկսում են կասկածել, որ երեխան ծնվել է Դաունի համախտանիշով, միևնույնն է, նրանք չեն կարող վերջնական եզրահանգման գալ՝ հիմնվելով միայն նրա արտաքին նշանների վրա։ Ախտորոշումը հստակեցնելու համար անհրաժեշտ է արյան հատուկ հետազոտություն կատարել, որը

Ավելին

Ծնողների տեղեկացվածության, ցավի ու ինքնազոհության մասին

Երեխան ծնվել է ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացրել ենք ինն ամիս շարունակ։ Հրաժարվում ենք հավատալ, որ երեխան երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին կցանկանայինք, որ լիներ։ Խառն զգացումներ են արթնանում՝ զայրույթ, ագրեսիա, անհուսություն, անօգնականություն, տագնապ ցավ, խորը ցավ։ Թվում է, թե ոչ ոք չի կարող օգնել։ Այդ վիճակը կարող է մեղմել ինֆորմացիան։

Ավելին

Արև Էլիզան մեծանում է իր ընտանիքում

Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին:

Ավելին

Եկեղեցին զորեղ է իր անդամներով

Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և

Ավելին

«Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ:

Ավելին

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել»

Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել

Ավելին