Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երեխայի ինքնուրույնությունը

Երեխային ինքնուրույնություն է անհրաժեշտ,  կարևոր է նրա մեջ ժամանակին զարգացնել ծնողներից անկախանալու զգացումը: Դուք կարող եք այդ անել հետևյալ կերպ՝

— երեխային թողեք, որ հաց ուտելուց առաջ ինքնուրույն լվանա ձեռքերը, թողեք ինքնուրույն ուտի, լվացվի, հագնվի,

— օրվա ռեժիմ սահմանեք, սովորեցրեք մի անելիքից մյուսին անցնել՝ ելնելով ձեր պահանջից (օրինակ՝ կարդալուց հետո փոխում ենք հագուստը և դուրս ենք գալիս զբոսնելու),

— հստակեցրեք խաղալու, սնվելու, լողանալու, հագնվելու համար նախատեսված մշտական վայրերը,

— սովորեցրեք խաղալիքները հավաքել նախատեսված տեղում,

— պարապեք բարձրանալ և իջնել աստիճանները, սովորեցրեք կռանալ, աթոռը տեղաշարժել, նստել և վեր կենալ աթոռի վրայից և այն դնել նախատեսված տեղը,

— երեխային սովորեցրեք ընկալել տարածական սահմանները. զբոսնելիս չի կարելի դուրս գալ խաղահրապարակից, իսկ գրքի ընթերցման ժամանակ պետք է մնալ նույն վայրում,

— երեխային նախօրոք տեղեկացրեք սպասվելիք գործի մասին, նրան ժամանակ տվեք ավարտելու ընթացիկ գործը,

— խոսելիս կարճ արտահայտություններ ընտրեք, խոսակցության ընթացքում ժեստեր օգտգործեք, աստիճանաբար անցում կատարեք բանավոր հանձնարարականներին,

— ցույց տվեք հիմնական ժեստերն ու միմիկաները,  որոնք հասկանալի են բոլորի համար, այդպիսով երեխան կսկսի շփվել մինչև իր ակտիվ խոսքի ձևավորումը,

— երեխային սովորեցրեք խաղ ընտրելու հմտությունը, սովորեցրեք գտնել և վերցնել անհրաժեշտ խաղալիքները, «առաջադեմ երեխա եղեք»,

— զբոսանքի ժամանակ երեխային օգնեք հետևել այլ երեխաների խաղին, որպեսզի նա խաղա նրանց հետ, ընկերների խնդրանքով խաղալիքներ տա նրանց, ելնելով իր ցանկությունից՝  տեղեկացնի նրանց ինչ-որ բան անել կամ չանելու մասին,

Այդպիսի պարապունքները կզարգացնեն ոչ միայն երեխայի ինքնուրույնությունը, այլև կօգնեն հարմարվել մանկապարտեզի կոլեկտիվին:

 

Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Մուրադյանը

Աղբյուրը՝ https://www.facebook.com/DownsideUp.org/posts/2473565795988960

 

Թողնել մեկնաբանություն