Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Իրադարձություններ

Sunny club-ի ջերմ նվերը արև երեխաներին

Հունիսի 30-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի արևներն աննկարագրելի արևային ջերմությամբ էին ողողել Sunny club երեխաների դիսկո-կարաոկե ակումբը, որ երեխաների և նրանց ծնողների համար վերածվել էր ուղղակի Արև ակումբի: Արև երեխաներին արևային ուրախություն էին պարգևել ակումբի ղեկավարներ տեր և տիկին Սերգեյ և Արևիկ Հարությունյանները: Ակումբի ջերմ հարկի տակ ընտանեկան ջերմ մթնոլորտ էր տիրում,

Ավելին

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հաշվետու-ամփոփիչ ժողովը

Հունիս ամսից մեկնարկեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» վեցամսյա ծրագիրը, որն իրականացվում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ: Ինչպես նշեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ավելին

ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցչի հանդիպումը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ

Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ԱՄՆ ՄԶԾ (Միջազգային զարգացման ծրագրի) ներկայացուցիչ, հատուկ կրթության ոլորտի փորձագետ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավաբան Ալիսոն Դեֆռանկոն հանդիպեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակազմի, սաների ծնողների և ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի աշխատակիցների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Ալիսոն Դեֆռանկոն, ով սույն թվականի ապրիլ ամսից աշխատում է ՀՀ

Ավելին

Հերթական սեմինարների շարքը՝ արև երեխաների ծնողների համար կազմակերպված

Հունիսի 15-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ն «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողների համար, «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագրի շրջանակում, կազմակերպել էր հերթական սեմինարների շարքը, որ կայացավ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ: Առաջին սեմինարը «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և դեռահասների սեռական դաստիարակության

Ավելին

Մեկնարկեց «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագիրը

Հունիսի 8-ին մեկնարկեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագիրը, որի շրջանակներում «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողները մասնակից եղան սեմինարների: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ:

Ավելին

Արև երեխաների արևային տոնախմբությունը

Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, ՀԿ-ի սաները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում մասնակցեցին տոնական միջոցառման: Արև երեխաներն արդեն տոնական տրամադրությամբ էին մուտք գործում սրճարան: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու

Ավելին

Ամփոփվեց հատուկ մանկավարժների խմբային աշխատանքի մեկամսյա ծրագիրը

Սույն թվականի ապրիլի 6-ից «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի սաները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր աջակցությամբ, «Երևան իմ սեր» հիմնադրամի շենքում շաբաթական մեկ օր մասնակցում են «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպած հատուկ մանկավարժի խմբային պարապմունքներին: Մայիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա

Ավելին

Համագործակություն ԵՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետ

Մայիսի 7-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը և ատենապետ Լիլիթ Հայրապետյանը Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ում հանդիպեցին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, լոգոպեդ Սիրանուշ Կարապետյանի, նույն ֆակուլտետի գիտության և միջազգային հարցերի գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա

Ավելին

Արև երեխաները Լուսէի հեքիաթային այգում

Մայիսի 4-ին «Երևանի իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» վերականգնողական կենտրոնը հիմնադրամի շենքում «Արև երեխաներ» ՀԿ-ի սաների համար կազմակերպել էր «Մեր Լուսէ այգին» միջոցառումը: Արև երեխաների համար «Լուսէ» վերականգնողական կենտրոնի սաները բեմադրեցին «Մեր Լուսէ այգին» հեքիաթը, որ իրենց համար գրել էր մանկագիր Երազիկ Գրիգորյանը: Արև երեխաներին հեքիաթը տեղափոխել էր

Ավելին

Տեղի ունեցավ հերթական հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ

Ապրիլի 26-ին շատ ջերմ մթնոլորտում կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի անձնակազմի հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի և Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանի հետ: Հանդիպումը շատ խոստումնալից էր, քանի որ քննարկվեցին կոնկրետ քայլեր Դաունի համախտանիշով երեխաների իրավունքների պաշտպանության, առողջական, կրթական, նրանց

Ավելին