Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Տեղի ունեցավ հերթական հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ

Տեղի ունեցավ հերթական հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ

Ապրիլի 26-ին շատ ջերմ մթնոլորտում կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի անձնակազմի հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի և Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանի հետ: Հանդիպումը շատ խոստումնալից էր, քանի որ քննարկվեցին կոնկրետ քայլեր Դաունի համախտանիշով երեխաների իրավունքների պաշտպանության, առողջական, կրթական, նրանց ծնողների համար աշխատանքային ոլորտների խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ: