Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Հանդուրժողական դաստիարակություն. ինչպե՞ս բացատրել, թե ովքեր են Դաունի համախտանիշ ունեցող երեխաները  

Ի՞նչ պատմել երեխաներին Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մասին: Պարզապես սովորեք ճիշտ պատասխանել նրանց հարցերին:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մայրիկները վաղուց սովոր են հետաքրքրասեր  հայացքներին, վիրավորական  մեկնաբանություններին, անհեթեթություններին, նրանք այդ ամենի ականատեսը կարող են դառնալ խաղահրապարակում, սրճարանում, տրանսպորտում: Այդ անհեթեթությունները հաճախ ասվում են ոչ թե չարությունից, այլ չիմացությունից, թե ինչ է Դաունի համախտանիշը, և ինչով է տարբերվում Դաունի համախտանիշ ունեցող երեխան այլ երեխաներից:

Ամեն ինչ մի կողմ, բայց այդ սխալ տեսակետները և վարքագիծը տեսնում և սովորում են մեր երեխաները: Ինչպե՞ս երեխային հանդուրժող դաստիարակել և ի՞նչ պատմել նրան Դաունի համախտանիշով երեխաների մասին։ Երբ տեսնի այդպիսի երեխայի, նա անպայման հարցեր կտա:

Ո՞վ է նա:

Նա նույնպիսի երեխա է, ինչպիսին որ դու ես, ուղղակի նա ծնվել է մի առանձնահատկությամբ, որից դու չունես: Կոչվում է Դաունի համախտանիշ, հետևաբար նա արտաքնապես մի փոքր տարբերվում է քեզնից և ինչ-որ մի բան անելուց ավելի շատ ժամանակ է ծախսում,  քան դու:

Նա երբևէ կբուժվի՞:

Դաունի համախտանիշը հիվանդություն չէ: Այդ համախտանիշի հետ նա ընդմիշտ է ապրելու և կսովորի այն ամենը,  ինչին դու ես տիրապետում, պարզապես նրան ավելի շատ ուշադրություն և հոգատարություն է անհրաժեշտ,  նրա համար շատ կարևոր է,  որ նա շփվի այնպիսի երեխաների հետ, ինչպիսին որ դու ես և քո ընկերները։ Այդպիսով նրան ավելի հեշտ կլինի ճիշտ խոսել և անել այն ամենը, ինչը դուք եք անում: Օրինակ՝ դուք կարող եք միասին նկարել, և կտեսնես, որ ամեն անգամ նա ավելի լավ է նկարելու:

Մեր հարևանուհին ասում է, որ այդ երեխաները մեծանալով մանյակների են վերածվում, և նրանց լավ տրամադրությունը վատ տրամադրության է վերափոխվում:

Նա ճիշտ չէ: Դեռևս չկա մի դեպք, երբ Դաունի համախտանիշով մարդը հանցագործություն կատարած լինի: Նրանք այնքան շատ են սիրում մարդկանց, որ ընդունակ չեն որևէ մեկին վնասել: Նրանք արագ հոգնում են և դրա պատճառով կարող են գրգռվել ու դառնալ կամակոր: Նման դեպքերում նրանք պետք է հանգստանան, հետո  նորից կդառնան բարի, բարյացակամ և ընկերասեր, բայց այդ այնքան մեծ խնդիր չէ, չէ՞: Հիշի՛ր, թե դու ինչպես ես քեզ դրսևորում, երբ հոգնում ես գնումներ կատարելուց:

Նա նաև ասում էր, որ այդ համախտանիշով երեխաները ծնվում են միայն վատ ծնողներից:

Ոչ, Դաունի համախտանիշով տղաները և աղջիկները ծնվում են բոլորովին տարբեր ծնողներից, ծնվում են թե՛ նրանց ընտանիքում,  որոնք ճիշտ են սնվում, սպորտով են զբաղվում, ծխում են ու խմում, թե՛ նրանց ընտանիքում, որոնք ապրում են տարբեր երկրներում, որտեղ տաք է և ցուրտ է: Պատկերացրու 700 հոգուց բաղկացած սովորական մի դպրոց, և նրանք բոլորը նույն օրն են ծնվել ու նրանցից մեկը Դաունի համախտանիշ ունի:

Ես դժվարությամբ եմ հասկանում, թե նա ինչ է ասում, նա էլ ի՞նձ չի հասկանում:

Նա քեզ հասկանում է, և ամենակարևորը նա իսկապես ուզում է շփվել քեզ հետ և հասկանալ քեզ: Դու կարող ես զարմանալ, բայց բոլոր այն երեխաները, որոնք  Դաունի համախտանիշ ունեն, շատ բարի են և բարեկամական են տրամադրված: Նրանք շատ են ցանկանում ընկեր ունենալ, այդ իսկ պատճառով շատ վստահող են:

Մի վախեցրու այդպիսի երեխային, նա երբեք չի վնասի քեզ: Այժմ դու դժվարությամբ կհասկանաս, թե ինչ է ցանկանում ասել, բայց հաջորդ անգամ այդ ավելի հեշտ կլինի: Որքան ավելի շատ նա հաղորդակցվի քեզ հետ, այնքան ավելի լավ կսկսի խոսել:

Ամեն ինչ այդքան պա՞րզ  է:

Այո, բայց որպեսզի նա քեզ ավելի լավ հասկանա, հիշիր հետևյալը․

ա) Մի՛ պնդիր, որ նա զրուցի կամ խաղա քեզ հետ: Դաունի համախտանիշով      երեխաների համար ավելի բարդ է, քան քեզ համար, նրանք արագ են հոգնում և սկսում են շեղվել այնպես, ինչպես դու ես շեղվում մաթեմատիկայի դասերին: Նրանց հանգստանալ է պետք:

բ) Ավելի լավ է ցույց տաս, քան ասես «պատկերացրու»,  որովհետև դու երևակայել ես սիրում, իսկ նրանք՝  ոչ: Նրանց համար դժվար է ինչ-որ բան պատկերացնելը:

գ) Մի՛ վարանիր կրկնել ասածդ: Նրանց հիշողությունը այնքան լավը չէ,  որքան քոնը և նրանց համար դժվար է մտաբերել այն, ինչը քիչ առաջ էին լսել։

դ) Միշ չարաշահիր նրանց վստահությունը։ Եթե Դաունի համախտանիշով երեխային ինչ-որ բան խնդրես, ապա նա մեծ պատրաստակումթյամբ կհամաձայնի կատարել, քանի որ նա շատ վստահող և բարի անձնավորություն է:

Թվում է, թե նա միշտ լավ տրամադրություն ունի, նա իսկապե՞ս երջանիկ է:

Նա քեզ պես ուրախանում, տխրում և երբեմն էլ վախենում է, բայց նրա զգացմունքներն ավելի թաքնված են, քան քոնը, հենց այնպես կարող ես չնկատել դրանք: Որքան ավելի շատ շփվես, այնքան ավելի լավ կհասկանաս, թե ինչ է նա զգում, ինչից է ուրախանում և ինչից վախենում: Ի վերջո քո բոլոր ընկերները ինչ-որ մի բանից նեղսրտում են, և ինչ-որ մի բան կարող է ուրախացնել քեզ, որն ընդունելի չի լինի մյուսների համար:

Մեր դասարանում վատ սովորողին «դաուն» են ասում, ինչից նա վիրավորվում է, սակայն նա չունի այդ համախտանիշը, իսկ եթե այն իսկապես առկա է, ապա արդյոք պետք է նման կերպով արտահայտվել:

Եթե քեզ պետք է,  որ որևէ մեկին բացատրես, որ այդ երեխան Դաունի համախտանիշ ունի,  ապա խոսիր հետևյալ կերպ՝ «Պետրոսը Դաունի համախտանիշ ունի»,  բայց ոչ երբեք՝ «Պետրոսը դաուն է»: Որովհետև այդ համախտանիշն ամենակարևոր բանը չէ, որ նա ունի: Պարզապես այդ նրա առանձնահատկությունն է,  նրան անունով դիմիր: Ինչպես նաև անունով դիմիր ձեր դասարանի վատ սովորող աշակերտին։

 

Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Մուրադյանը

Աղբյուրը՝ https://bit.ly/2KlxAPl

Թողնել մեկնաբանություն