Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչպե՞ս  գնահատել երեխայի հաջողությունները պարապմունքների ժամանակ

Բոլոր այն առաջադրանքները, որոնք տրվում են երեխաներին պարապմունքների ժամանակ, բաժանվում են 4 բլոկների՝ ըստ իրենց բարդության: Յուրաքանչյուր բլոկում ընդգրկված են ուսուցման տարբեր մասերից առաջադրանքներ, որոնք միաժամանակ կարող են հանձնարարվել երեխաներին: Յուրաքանչյուր բլոկի առաջադրանքները համակցվում են գնահատման աղյուսակի հետ, որտեղ տրված է առաջադրանքի ցանկը, որոնց յուրացումը անհրաժեշտ է հաջորդ մակարդակին անցնելու համար (տես հավելված 1): Ուսուցման ընթացքում երեխային կարելի է առաջարկել ոչ միայն առաջադրանքներ, որոնք առկա են աղյուսակում, այլ նաև նմանատիպ առաջադրանքներ այլ նյութի հիման վրա, որոնք ուղղված են այդ նույն հմտությունների զարգացմանը, առօրյա կյանքում դրանց առկայությանը և երեխայի ինքնուրույն գործունեությանը:

Յուրաքանչյուր բլոկի սկզբում բերված է մի աղյուսակ (նմանատիպ աղյուսակներ բերված են նաև հավելված 1-ում), որը դուք կարող եք լրացնել երեխայի հետ պարապմունքի ընթացքում: Երբ երեխան կատարում է առաջադրանքը, ուշադիր եղեք, թե ինչպիսի օգնություն եք ցուցաբերում երեխային:

«Գնահատման» սյունակում կարելի է օգտագործել հետևյալ նշանները՝

+       երեխան ինքնուրույն է կատարել առաջադրանքը,

+\-    երեխան կատարում է առաջադրանքը մի փոքր օգնության դեպքում: Դուք    նրան տալիս եք լրացուցիչ հրահանգներ, օգնելով նրան կենտրոնանալ այդ պահին կարևոր գործողության կամ կարևոր մանրամասների վրա,

-\+     երեխան կատարում է առաջադրանքը զգալի օգնության դեպքում: Դուք օգնում եք երեխային, բռնելով նրա ձեռքը և իր փոխարեն կատարելով առաջադրանքի մի մասը:

—        առաջադրանքը չի կատարվել նույնիսկ առաջարկված օգնության դեպքում

Հետևելով, թե ինչպես են յուրաքանչյուր պարապմունքից հետո աղյուսակում ավելանում +-ները, դուք կարող եք հստակ համոզվել ձեր երեխայի հաջողության մեջ:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն