Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչպե՞ս գրավիչ դարձնել պարապմունքները երեխայի համար

Առաջին հերթին պարապմունքները ձեզ պետք է դուր գան: Եթե դրանք ձեզ նյարդայնացնում են, դժվար թե  կարողանան դուր գալ ձեր երեխային:

Անհրաժեշտ է օգտագործել երեխայի  մոտիվացիան: Լավ է, երբ երեխային դուր են գալիս առաջարկված խաղալիքները: Առաջադրանքը, հնարավորության դեպքում, պետք է կազմված լինի այնպես, որ մշակված հմտությունը անհհրաժեշտ լինի երեխային՝ որպես սեփական նպատակին հասնելու միջոց: Երեխայի և ձեր նպատակները հաճախ կարող են չհամընկնել: Օրինակ՝  դուք երեխային առաջարկում եք որևէ մետաղադրամ գցել խնայատուփի մեջ՝  զարգացնելով նրա շարժողական հմտությունները: Երեխան դա անում է այն պատճառով, որ նրան դուր է գալիս մետաղադրամն խնայատուփի հատակին դիպչելու ձայնը:

Երեխայի համար ոչ միշտ է հաջողվում պարապմունքներն հետաքրքիր դարձնել (հատկապես սկզբնական շրջանում). այդ ժամանակ նա դա անում է միայն մեծահասակի կողմից գովասանքի արժանանալու համար: Գովեք երեխային լավ կատարված առաջադրանքի համար: Եթե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում, պետք է գովել նրան այն բանի համար, որ նա փորձեց կատարել առաջադրանքը. «Կեցցե՛ս, գրեթե արեցիր», և օգնել նրան ավարտին հասցնել այն: Խուսափեք երեխայի գործողությունների բացասական գնահատումից, որպեսզի նրա մոտ չառաջանա «անհաջողակ» լինելու զգացողությունը:

Եթե երեխան հրաժարվում է պարապմունքներից, շպրտում է նկարներն ու խաղալիքները կամ շրջվում է, դա ազդանշան է այն մասին, որ առաջադրանքը կամ էլ դրա կատարման ձևը չեն համապատասխանում երեխայի զարգացման մակարդակին: Ընդ որում երեխայի մոտ առաջանում է զզվանք այն ամենի նկատմամբ, ինչն իրեն հիշեցնում է ուսուցումը (սեղանի շուրջ նստելու դիրքը, օգնության առաջարկը, մեծահասակների հատուկ «հեգնական» տոնը և այլն): Նման իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչն է դժվարություններ առաջացնում երեխայի մոտ և առաջարկել նրան ավելի հեշտ առաջադրանքներ: Փորձեք փոխել նաև պարապմունքի անցկացման ձևը, կարևորելով յուրաքանչյուրի հիմնական նպատակը, փորձեք լուծել այն կենցաղում կամ ներառել այնպիսի խաղերի մեջ, որոնք խաղում եք երեխայի հետ: Այդ ժամանակ սեղանի շուրջ կարող եք զբաղվել ինչ-որ այլ բանով, օրինակ՝  թելի վրա ուլունքները շարել կամ մատներով խաղ խաղալ:  Հասկանալով, որ ձեղ հետ խաղալը հետաքրքիր է, և որ նա իսկապես կարող է անել այն, ինչ դուք խնդրում եք, որոշ ժամանակ հետո երեխան նորից կհամաձայնվի վերադառնալ սեղանի շուրջ անցկացվող դիդակտիկ խաղերին:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն