Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խեղդվող աղջկան օգնության է շտապել միայն Դաունի համախտանիշ ունեցող տղան

Եթե երեխան յուրահատկություններով է ծնվել, ապա չի նշանակում, որ նա չի կարող ուժեղ և ազնիվ մարդ լինել: Եվ իտալացի տղայի՝ Վալերիոյի, մասին այս պատմությունը դրա ուղղակի ապացույցն է։ Տղան ծնվել է Դաունի համախտանիշով։ Բայց նրա ծնողները շատ իմաստուն գտնվեցին՝ չկենտրոնանալով տղայի խնդրի վրա, այլ որոշելով որդու հնարավորությունները զարգացնել: Երեք տարեկանից տղան սկսել է զբաղվել լողով։ Վալերիոն շատ ընդունակ է և մեծ հաջողությունների է հասել։ Նա նույնիսկ օլիմպիադայի մասնակցի մակարդակի է հասել։ Սակայն Դաունի համախտանիշով տղայի իրական փառքը բոլորովին այլ պատմությամբ է սկսվել։ Մի օր Վալերիոն ծնողների հետ գնում է հանգստանալու։ Ափին ամեն ինչ հանգիստ էր, իսկ ահա ծովը սկսել էր փոթորկել. այս վայրում քիչ չեն հակառակ հոսանքների առաջացման դեպքերը, հատկապես, երբ ալիքներ են բարձրանում: Անսպասելիորեն Վալերիոն և նրա ընտանիքը ճիչեր են լսել։ Նրանց առջև սարսափելի պատկեր է բացվել. ծովում երկու աղջիկ էին խեղդվում, և ալիքները նրանց հեռու էին քշում ափից՝ ուժասպառ անելով։ Վալերիոն և նրա հայրը, առանց վարանելու, նետվում են փոթորկոտ ծովը: Եվ հենց Վալերիոյի լողի ունակություններն են նրան օգնում ոչ միայն դուրս գալ, այլև դուրս բերել խեղդվող աղջկան: Ընդ որում, նա աղջկան ջրի վրա է պահում և աղջիկը չի խեղդվում։ Հայրը, որ երկրորդ աղջկան է փրկում, նույնպես արժանի օրինակ էր որդու համար։ Աղջիկները տասը տարեկանից մի փոքր ավելի էին։ Եթե չլիներ հոր և որդու քաջությունը, աղջիկները կարող էին մահանալ: Վալերիոյի արարքը օրինակ է և ոգեշնչում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին: Երիտասարդն արիության համար նույնիսկ պարգև է ստացել Իտալիայի սպորտի նախարարի կողմից։ Սակայն լավագույն մրցանակն, իհարկե, փրկված կյանքերն են:

 

Ռուսերենից թարգմանեց Անուշ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.