Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խորհուրդներ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներին

Ծնողները, որոնց երեխան (երեխաները) ծնվել է Դաունի համախտանիշով, քաջ գիտեն, որ այդ գենետիկ շեղման պատճառը երեխայի յուրաքանչյուր բջջում ավելորդ քրոմոսոմի առկայությունն է։ Խոսքը բջիջների կիսման ընթացքում տեղի ունեցած պատահական շեղման մասին է, նշանակում է, որ ոչ ոք մեղավոր չէ «բնության այդ խաղում»։ Կարդացեք՝ Դաունի համախտանիշ․ ի՞նչ է իրենից ներկայացնումԱյնուամենայնիվ, բազմաթիվ ծնողներ իրենց և իրենց երեխայի թանկարժեք ժամանակը վատնում են ինքնախարազանման, մեղադրանքների և դառը մտքերին տեղի տալով։ Նախ և առաջ ընդունեք, որ Դաունի համախտանիշով երեխան ծնվել է հենց ձեր ընտանիքում։ Այդ պատիժ չէ։ Երեխայի հետ շփվելիսՄիշտ մտքում պահեք, որ ձեր երեխան անհատականություն է, որն ունի իր երազանքները, արժանիքներն ու իրավունքները։Մի փորձեք երեխայի վարքում և հույզերում «համախտանիշի դրսևորումներ» գտնել։ Դաունի համախտանիշով ծնված երեխան կարող է իր հույզերն արտահայտել այնպես, ինչպես ցանկացած այլ երեխա։Հիշեք, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի հիմնական պահանջմունքները ոչ մի կերպ չեն տարբերվում ցանկացած այլ երեխայի պահանջմունքներից։Կարևորելով Դաունի համախտանիշ ունեցող երեխայի պահանջմունքները՝ փորձեք հավասարակշռել ձեր ուշադրությունն ընտանիքի մյուս անդամների պահանջմունքների ու կարիքների հարցում։ Ընտանիքը պետք է ներդաշնակ լինի։ Հիշեք, որ Դաունի համախտանիշով ծնված երեխան չպետք է զբաղեցնի ձեր ամբողջ կյանքը։ Նրան մի վերաբերվեք որպես «խաչի», որը պետք է տանել։Դաունի համախտանիշով երեխան իր հարազատների սիրո կարիքն ունի և նրանց նույն սիրով է պատասխանում։Այլ մարդկանց հետ շփվելիսՈչ ընկերներից, ոչ էլ մասնագետներից երբեք մի ընդունեք «նրանք բոլորն էլ այդպիսին են» բնույթի պնդումներ։ Վստահեցրեք նրանց, որ ձեր երեխայի հմտություններն ու առանձնահատկությունները պետք է անհատապես գնահատվեն։

Փորձեք հանգստությամբ և արժանաատվությամբ պատասխանել շրջապատող մարդկանց, անցորդների զարմացական հայացքներին։ Դաունի համախտանիշով երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում՝ անկախ կրթվածության մակարդակից, սոցիալական դիրքից, ազգային, ռասսայական ու կրոնական պատկանելիությունից։Փորձեք առանց ամաչելու պատասխանել ընկերների և անցորդների հարցերին։Նոր ծանոթություններ ձեռք բերեք, եթե այդ պետք է ավելի լավ զգալու համար։Փորձեք հասկանալ, որ որոշ մարդիկ ավելի լավ են կարողանում ապրումակցել, օգնություն ցուցաբերել, քան մյուսները, որոնք շփման քիչ հմտություններ ունեն։Մասնագետների հետ շփվելիսԵթե որևէ մեկը ձեզ խորհուրդներ կամ տեղեկություններ է տալիս Դաունի համախտանիշի մասին, հարցրեք նրան, թե որտեղից նրան այդ տեղեկությունները, Դաունի համախտանիշով ծնված երեխայի հետ անմիջական շփման ինչ փորձ ունի։Դաունի համախտանիշի մասին տեղեկություններ տրամադրող մասնագետին խնդրեք, որ այդ անի միաժամանակ նաև ծնողներից մյուսի և այն բարեկամների համար, որոնք ծնողների կարծիքով պետք է տեղեկացված լինեն։ Թույլ մի տվեք, որ մասնագետը ձեզ խորհուրդներ տա «ոտքի վրա», այդ պետք է արվի առանձնասենյակում, անկաշկանդ զրուցելու համար հարմար միջավայրում։Փորձեք հասկանալ, որ ոչ ոք չի կարող ձեզ հստակ, համընդհանուր խորհուրդներ տալ, այդ պատճառով միշտ հարցեր տվեք, որոնք վերաբերում են հենց ձեր երեխային, մի վախեցեք պարզունակ թվացող հարցեր տալուց։ Խնդրեք ձեզ ծանոթացնել Դաունի համախտանիշով երեխա ունեցող այլ ծնողների հետ, որպեսզի կիսեք նրանց ու ձեր հուզական փորձը, եթե դրա անհրաժեշտությունն զգում եք տվյալ պահին։Մասնագետի հետ քննարկեք ձեր դժվարությունները և փորձեք միասին լուծումներ գտնել, մոտեցումներ ընտրել։ Հիշեք, որ ծնողներն իրենց երեխաներին վերաբերող հարցերում իսկական գիտակ են։Ի լրումն ասվածիՀնարավոր է, որ խորը հուզական ապրումներ ունենաք, մի ամաչեք ձեր հույզերից՝ անկախ դրանց բնույթից, գտեք հարազատ մի մարդու, ում հետ հնարավոր կլինի զրուցել ու կիսել ապրումները։ Անհրաժեշտության դեպքում դիմեք հոգեբանի։Կազմեց Լիլիթ Մուրադյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.