Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

«Ողորմածությունը սիրո ծնունդ է»

Ապրիլի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին (4տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն իր որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի բնակարան, որ գտնվում է Սիսակյան 2/411 հասցեում: Ընտանիքը ֆինանսական խնդրի առջև է կանգնել, քանի որ միայն Արսենի մորաքույրն է աշխատում, այն էլ ոչ մշտական:

Արև Արսենը սիրում է երգել ու պարել: Փոքրիկը, ինչպես նշեց մայրը, վահանաձև գեղձի և շնչառական խնդիրներ ունի, շուտով քթի վիրահատության պետք է ենթարկվի, քանի որ դժվարությամբ է շնչում: Կարինեն անչափ զգացված էր՝ իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Ողորմած անձն արժանանում է Աստծո օրհնությանը, սրբվում է մեղքերից և սայթաքելիս նեցուկ գտնում. «Ջուրը հանգցնում է բորբոքված կրակը, և ողորմածությունը քավում է մեղքերը: Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի» (Սիրաք 3:33-34): Ողորմածության հիմքում բարությունն է և կարեկցանքը: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը, անդրադառնալով Աստվածնմանության այս առաքինությանը, ասել է. «Մարդկային ընկերության մեջ հավասարություն չկա, Աստված կամենում է, որ հավասարություն լինի, ուրեմն հարկ է, որ ունևորն իր ունեցածից բաժին հանի աղքատին»: Ապա բացատրել է, թե ի՞նչ է այս առաքինությունը և ինչի՞ց է ծնվում. «Ողորմությունը կամավոր տրտմություն է, որ մարդը զգում է ուրիշի նեղությունից, ողորմածությունը սիրո ծնունդ է»: Ողորմածության անգերազանցելի օրինակը հանդիսացավ Աստված, Ով, Իր սիրով ողորմելով մարդկությանը, մարդացավ՝ հանուն մարդկության փրկության:

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն