Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Որն է մեր նպատակը։ Ինչպես օգնել։

«Արևերեխաներ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը, նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը։ Ցանկանում եք օգնե՞լ։ Կարող եք․

Նվիրել ուրախություն

Ուրախացնել երեխաներին նվերների տեսքով կամ պարզապես ֆինանսական ներդրում անել նրանց կարիքների բավարարման համար նախատեսված բարեգործական ֆոնդում։

Դառնալ կամավոր

Մասնակցել երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին, խմբակային աշխատանքներին, սովորեցնել արհեստ, արվեստ, պատրաստել ձեռագործ իրեր։

Ներկայանալ այլ առաջարկությամբ

Ներկայանալ երեխաներին, նրանց ծնողներին ուրախացնելու կամ օգտակար լինելու սեփական մտահղացմամբ:

 

 

Տիրոջ համար ոչինչ փոքր կամ աննշան չէ

Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի

Ավելին

Վերջին հրապարակումներ

«Մեր արևները կարող են, մի քիչ դանդաղ, բայց կարող են»

Սեպտեմբերի 21-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ն «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողների համար, «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագրի շրջանակում, կազմակերպել էր հանդիպում արև երեխայի ծնող Մարգարիտ Վարժապետյանի հետ, որ ժամանել էր ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքից: Մինչ հանդիպումը ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց տիկին

Ավելին

Չեմպիոն, վարսավիր, մատուցող ու «արեւի լույս» Տիգրանը

Վերելակի դուռը բացվում է, Տիգրանը հրավիրում է ներս, ու մինչեւ ամենավերեւի՝ 10-րդ հարկ հասնելը, ծանոթանում ենք։ Տիգրանը մեզ ուղեկցում է հյուրասենյակ, ինքը՝ շտապում ննջարան։ Մոտ 10 րոպեից դուրս է գալիս հագած-կապած, խիստ ներկայանալի տեսքով։ — Տե՞ղ ես գնում,- հարցնում է պապիկը։ — Չէ, հարցազրույցի եմ պատրաստվում։ Սիրում եմ, որ ինձնից

Ավելին