Ինչպես նշվում է մտավոր զարգացման առանձնահատկություններով նախադպրոցականների ուսուցման և դաստիարակության ծրագրում, տարրական քանակական պատկերացումների ձևավորման հիմքում ընկած է նախադպրոցական տարիքի երեխաների կողմից առարկաների և առարկաների խմբերի միջև առկա քանակական և որակական հարաբերությունների ճանաչումը։ Երեխաները կարող են հասկանալ այդ հարաբերությունները միայն այն դեպքում, երբ սովորում են առարկաները և առարկաների խմբերը՝ բազմությունները,
