Մանկական բնական այս պահանջի մասին կարելի է պատկերացում կազմել, տեսնելով միայն, թե փոքրիկը ինչպիսի հետաքրքրությամբ է նայում ուրիշ երեխաների և փորձում շփվել նրանց հետ: Երեք տարեկանում երեխան հայտնաբերում է, որ գոյություն ունի եռանկյունի՝ ինքը, մայրիկը և հայրիկը, ընդ որում՝ նրա համար դառնում է ակնհայտ, որ ծնողները զույգ են կազմում: Իսկ
