Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երբ հայրը տանը չէ

Պատահում է, որ հայրը տանից մի քանի օրով կամ շաբաթով բացակայում է: Վերադառնալուց հետո երեխան կարող է մոտ չգնալ նրան, ինչը սրտնեղության պատճառ կարող է դառնալ: Ծնողները պետք է հիշեն, որ երեխայի համար ժամանակն այնպես չի ընթանում, ինչպես մեծերի համար: Երկու-երեք օրը երեխայի համար կարող է ձգվել այնպես, ինչպես երկու-երեք շաբաթը մեզ համար, հետևաբար՝ նույնիսկ մի քանի օրվա բացակայությունը նրա համար շատ երկար ժամանակահատված է: Այդպիսի դեպքերում հայրիկը պետք է զգուշացնի փոքրիկին՝ նրան տեղեկացնելով իր հեռանալու մասին, իսկ մայրիկը հաճախ պետք է հիշեցնի հոր մասին՝ փոքրիկին բացատրելով, որ հայրն աշխատանքի է գնացել, բայց մտածում և հիշում է իր մասին և շուտով կգա:

Եթե փոքրիկ մարդուկը հոր երկար բացակայությունից հետո նրան դիմավորում է ոչ սիրալիր և երկչոտ, չարժե անտեղի նեղանալ, այլ պետք է երեխային ժամանակ տալ՝ ընտելանալու և գիտակցելու կատարվածը:

Երկարատև բաժանումից հետո հանդիպելիս՝ ավելի լավ է միանգամից չգրկել երեխային. մինչև երեք տարեկան երեխաներին դա կարող է անգամ վախեցնել: Պետք է զինվել համբերությամբ, և որոշ ժամանակ անց երեխան ինքը կձգվի դեպի հայրը: Փոքրիկը կարող է իր սերն արտահայտել ոչ ավանդական համբույրներով և գրկախառնություններով, այլ ուշադիր և հետաքրքիր հայացքով: Նա կարող է իր խաղալիքները հորը տալ, կամ բարձրանալ նրա ծնկին, կամ հնարավոր է նրան որոշ ժամանակ անհրաժեշտ լինի, և նա կարող է ամոթխած թաքնվել մոր ետևում, ծիկրակել ու հիշել, թե ով է եկել:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *