Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Իրադարձություններ

«Արևային զանգակներ»-ը մասնակցեցին «Կողք կողքի» երաժշտական փառատոնի գալա համերգին

Հոկտեմբերի 4-ին «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հատուկ հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մասնակցեցին փառատոնի գալա համերգին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ գալա համերգն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան վերջին

Ավելին

«Արևային զանգակներ»-ը, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, հանդես եկան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Սեպտեմբերի 23-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան ընդառաջ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակի սաները, իրենց ծնողների և խմբակի գեղարվեստական ղեկավար, երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Մոտ երկու տարի է, ինչ գործում է «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակը, որի հիմնական ծրագիրը, ինչպես նշեց գեղարվեստական ղեկավարը, Կոմիտասի հոգևոր

Ավելին

Արևների արևային մյուզիքլը

Սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնը հանդես եկավ «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացում-մյուզիքլով, որն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Մյուզիքլին ներկա էին «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Վիկտորիա Ավակովան, Զորավոր Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն եկեղեցիների հոգևոր դասն ու

Ավելին

Արևների անակնկալը իրենց լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հուլիսի 17-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի երաժշտական թերապիայի խմբակի սաներն առաջին անգամ հանդես եկան զանգակներով՝ իրենց կատարումները նվիրելով իրենց սիրելի բարեկամ, ամերիկաբնակ բարերար Կարեն Վարդանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Արևները որոշել էին իրենց անակնկալը նախապես՝ բարերարի ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ, մատուցել: Նրանք, կենտրոնի երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի

Ավելին

Արևների յուրահատուկ ֆուրշետը

Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու գեղեցկատեսիլ բակում խոհանոցային եռուզեռ էր. «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները, խմբային աշխատանքի շրջանակում, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի գլխավորությամբ ֆուրշետի պատրաստման և ձևավորման դասընթաց էին անցնում: Մեծ էր արևների ոգևորությունը. նրանցից յուրաքանչյուրը մեծ ուրախությամբ մասնակցում էր տորթի ձևավորման, աղցանի ու բուտերբրոդների պատրաստման աշխատանքներին: Արևներից Շավարշը աղցանը պատրատելիս

Ավելին

Մոլորակի ամենաարևային երեխաների հունիսմեկյան տոնակատարությունը

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի համար

Ավելին

Արևները թխում են հայկական ավանդական լավաշ

Մայիսի 28-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաները, ՀԿ-ի ատենապետ Ռուզան Թամրազյանի, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին հիմնադրամի կենտրոն՝ հայկական ավանդական հաց՝ լավաշ, թխելու: Հյուրընկալ հարկից ներս ջերմ ընդունելությունն ու արևների ջերմությունը ոգևորել էր բոլորին: Իսկ արևների ուրախությունն ու

Ավելին

Արևների գարնանային բաց դասը

Մայիսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաները հանդես եկան բաց դասով, որ կազմակերպել էր հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը: «Գարուն» խորագիրը կրող բաց դասը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բաց դասը, ինչպես նշեց հատուկ մանկավարժը,

Ավելին

Արևները հաղորդ դարձան գորգարվեստի գաղտնիքներին

Փետրվարի 26-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաները, ՀԿ-ի ատենապետ Ռուզան Թամրազյանի, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին հիմնադրամի կենտրոն՝ ծանոթանալու գորգարվեստի գաղտնիքներին: Արևների համար անակնկալ չէր այցը, քանի որ ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը, կրթական ծրագրի հիմք ունենալով ներառումը, երեխաներին ծանոթացրել

Ավելին

Թումանյանական ասմունքի ցերեկույթ՝ արևների մասնակցությամբ

Փետրվարի 17-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում, ԱՀԹ առաջնորդական փոխանարդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի և Արևի թատրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ թումանյանական ասմունքի ցերեկույթ, որ կազմակերպել էր ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը: Ցերեկույթն արևներին

Ավելին