Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հունիսի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը այցելեց Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում բնակվող Սարգսյան կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսանմեկ տարի առաջ:
