Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

ՄԻՆՉԵՎ ՄԱՀԸ ՉԲԱԺԱՆԻ ՄԵԶ

Ավարտվել է Դաունի համախտանիշով երկու մարդու՝ պատմության մեջ ամենաերկար ամուսնությունը

56 տարեկան հասակում մահացել է ամերիկացի Փոլ Շարուն Ջեֆորշը՝ այրի թողնելով 59-ամյա կնոջը՝ Քրիսին: Այսպիսով, ավարտվեց պատմության մեջ Դաունի համախտանիշ ունեցող երկու մարդկանց ամենաերկար ամուսնությունը:

Փոլը եւ Քրիսը ամուսնացել էին ավելի քան 25 տարի առաջ և երջանիկ ապրում էին միմյանց աջակցելով: Նախկինում այդ համախտանիշով մարդկանց կյանքի միջին տևողությունը մոտ 25 տարի էր: Այժմ բժշկության զարգացման շնորհիվ այն հասնում է միջինում 50 տարեկանի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ապագա ամուսինները հանդիպել էին 1980-ականներին պարային հրապարակում, և այդ սեր էր առաջին հայացքից: 1988թ-ին հենց Քրիս Շարունը ամուսնության առաջարկ արեց:

-Ես նայեցի նրա աչքերի մեջ և այնտեղ իմ ապագան տեսա, այնուհետև ես նրան ամուսնության առաջարկ արեցի, և նա պատասխանեց՝ այո,- այդ մասին հարցազրույցներից մեկում անկեղծացել էր Քրիսը։

Նախքան ամուսնանալը հինգ տարվա ընթացքում նրանք ստիպված էին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել: Նրանք թեստեր էին հանձնում և ապացուցում էին ամերիկյան իշխանություններին, որ կարող են ապրել ընտանեկան կյանքով և սեքսի մասին պատկերացումներ ունեն: Ի վերջո հաջողվեց և նրանք պսակադրվեցին Նյու Յորքում և գրանցվեցին նույն ազգանվամբ:

Ամուսիններն աշխատում էին հատուկ կազմակերպություններում, որտեղ սահմանափակ կարողությունների տեր մարդկանց մասնագիտություններ էին առանձնացված:

Անցյալ տարվա օգոստոսին Քրիսը և Փոլը նորից հավատարմության խոստումներ տվեցին միմյանց այն բանից հետո, երբ Քրիսը թոքաբորբով հայտնվեց հիվանդանոցում:

Վերջին ամիսներին Փոլի առողջական վիճակը վատթարացել էր․ Ալցհեյմերի հիվանդության ախտանիշներ էին ի հայտ եկել, սակայն մինչև վերջ նա շարունակեց ճանաչել իր սիրելի կնոջը:

Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Մուրադյանը

Աղբյուրը՝ https://www.facebook.com/syndromeoflove/posts/2271062889641978

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.