Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

  IF YOU KNOW YOU KNOW ռեստորանի հունիսմեկյան նվերը արևներին

  IF YOU KNOW YOU KNOW ռեստորանի հունիսմեկյան նվերը արևներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ IF YOU KNOW YOU KNOW ռեստորանը տոնական նվեր մատուցեց արև երեխաներին.  «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և «Արևի» թատրոնի  գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի հետ միասին մասնակից դարձան «Բուրգեր փարթի»-ի: Ռեստորանի հյուրընկալ հարկի ներքո երեխաները հյուրասիրվեցին ամերիկյան սմեշ բուրգերներով, իսկ «Մարտին Սթար» ՍՊԸ-ի կողմից՝ իրենց սիրելի պաղպաղակներով:

IF YOU KNOW YOU KNOW ռեստորանում արևների տոնական օրն անցավ տոնական բարձր տրամադրությամբ, ուրախությամբ ու ժպիտներով: Տեր Գրիգորը շնորհալակություն հայտնեց ռեստորանի տնօրինությանն ու ողջ անձնակազմին՝ տոնական հաճելի նվեր և հրաշալի օր արևներին պարգևելու համար:

Երեխայի երջանկությունը վարակիչ է. երեխային ուրախություն պարգևողը ինքն էլ է մեծ ուրախություն ապրում։ Ուրախությունը Աստծու կողմից շնորհված պարգևներից մեկն է, որ օգնում է առաջ ընթանալ և խթան է փոքր ու մեծ նվաճումների:

 

Կարինե Սուգիկյան