Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները մասնակից եղան բազկամարտի Հայաստանի առաջնությանը

Արևները մասնակից եղան բազկամարտի Հայաստանի առաջնությանը

«Արև երեխաներ» և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ների համագործակցության արդյունքում արև երեխաները մարտի 15-ին «Օրանժ ֆիթնես» պրեմիում-ակումբում մասնակից եղան  բազկամարտի Հայաստանի առաջնությանը, որ կազմակերպել էր ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան:

Արևները մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցաշարին՝ ցուցադրելով իրենց ուժը, համառությունն ու հաղթելու մեծ ցանկությունը: Դահլիճում տիրում էր ջերմ և աջակցող մթնոլորտ. ծնողներն ու ներկաները բարձր ծափահարություններով և կոչերով քաջալերում էին յուրաքանչյուր մասնակցի: Մրցաշարին մասնակից արևները հավասարապես պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով:

Բազկամարտի առաջնությունը նպատակ ուներ խթանել սպորտի հանդեպ արևների հետաքրքրությունը, ցույց տալ, որ իրենցից  յուրաքանչյուրը կարող է դրսևորել իր ուժն ու կարողությունները՝ անկախ առողջական առանձնահատկություններից:

«Հատուկ օլիմպիադաների նպատակն ու առաքելությունն է զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների ինտեգրումը դեպի հասարակություն: Այդ գործին է միտված ֆիզիկական կուլտուրան և սպորտը, որը շատ արդյունավետ միջոց է այդ երեխաներին տալու այն ամենը, ինչը իրենց համար հնարավորության սահմաններում անհասանելի է, և հատուկ օլիմպիադաների միջոցով մենք իրենց ցանկությունները դարձնում ենք հասանելի»,- ասաց «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանը:

 

Կարինե Սուգիկյան