Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

   Արևները ուխտի մեկնեցին Գոշավանք

   Արևները ուխտի մեկնեցին Գոշավանք

Օգոստոսի 11-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, Հկ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և մանկավարժների ուղեկցությամբ, ուխտի մեկնեցին Գոշավանք:

Ուխտագնացությունը կազմակերպել էր «Սօս Արևելքի Քրիստոնյաներ» կազմակերպությունը Տեր Գրիգորի նախաձեռնությամբ:

Ուխտի ճանապարհը մեծ ոգևորություն և ուրախություն պատճառեց արևներին: Հասնելով սրբավայր՝ նրանք Տեր Գրիգորի հետ միասին աղոթեցին, իրենց սրտաբուխ աղոթքը առաքեցին առ Տեր: Արևներն ունկնդրեցին «Տեր ողորմեա» շարականը Տեր Գրիգորի երգեցողությամբ:

Այնուհետև Գոշավանքի հովվության հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը ուխտավորներին ծանոթացրեց վանքի բազմադարյան պատմությանը:

Ապա երեխաները Իջևանում այցելեցին մանկական սրճարան, ուր սիրո ճաշ և ուրախ ժամանց ունեցան:

Արևները տուն վերադարձան վառ տպավորություններով և անմոռանալի  հիշողություններով: Օրհնաբեր օրը ևս մեկ առիթ էր՝ արևներին շրջապատելու սիրով և ուշադրությամբ, նաև ինտեգրելու հանրային և հոգևոր կյանքին:

 

Կարինե Սուգիկյան