Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Մեր մասին

Մեր մասին

Մենք

Արև երեխաներ

«ԱՐԵՎ – ԵՐԵԽԱՆԵՐ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հիմնախնդիրներով:
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով.

  • Առողջապահական ծառայություններ բոլոր այն երեխաներին, ում համար դժվար կամ անմատչելի են, սակայն կենսականորեն անհրաժեշտ են այդ ծառայությունները. դրանք հատկապես հատուկ կառույցներում ապրող երեխաներն են, ինչպես նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքների երեխաները:
  • Սոցիալ-հոգեբանական ծառայություններ ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին. ԴՀ-ով երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրումը ու հոգեշտկիչ աշխատանքների կատարումը նպատակ ունի նպաստելու նրանց սոցիալ-հոգեբանական ադապտացիային: Ընտանիքների անդամների համար հոգեբանական հանդիպումներն իրականացվում են նրանց ծնողավարման հմտությունները զարգացնելու, ինքնօգնության խմբերի միջոցով փորձի փոխանակման ու հոգեբանական աջակցության ապահովման նպատակով:
  • Կրթական-քարոզչական աշխատանքներ. գլխավոր նպատակն է կրթել հասարակությանը ԴՀ-ի առանձնահատկությունների մասին, նվազեցնելու ու վերացնելու խարանն ու խտրականությունը այս երեխաների/մարդկանց նկատմամբ, ինչպես նաև ապահովելու հասարակության ներառականությունը, հարգանքն ու հոգատարությունը «այլ»-ի նկատմամբ:
  • Իրավունքների ջատագովում. այս խումբը բաղկացած է ծնողներից, որոնք առնչվելով տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների հետ՝ պատրաստ են երկխոսելու, համագործակցելու և առաջարկություններով հանդես գալու տարբեր պետական գերատեսչություններում՝ համատեղ ու լավագույն որոշումների կայացման համար:

Պատմություն

Անձնակազմ