Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արև-երեխաներ» ՀԿ-ն հյուրընկալել էր արևների սիրելի բարեկամներին ԱՄՆ-ից

«Արև-երեխաներ» ՀԿ-ն հյուրընկալել էր արևների սիրելի բարեկամներին ԱՄՆ-ից

Դեկտեմբերի 4-ին Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի թեմի
պատվիրակությունը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն
քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Աշի և
թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի, այցելեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն: Նշենք,
որ արդեն երկրորդ տարին է, որ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ Տ. Հովնան արք.
Տերտերյանի օրհնությամբ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ դառնալով արև
երեխաների բարեկամն ու ընկերը:
«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը արևների սիրելի
բարեկամներին ներկայացրեց, թե ինչ ծառայություններից են օգտվում կենտրոն հաճախող արև երեխաները և նաև
իրագործված, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը
համերգային ծրագրով հաճելի անակնկալ մատուցեցին  իրենց սիրելի հյուրերին՝ ուրախ տրամադրություն
փոխանցելով նրանց:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերը արև երեխաներին, նրանց ծնողներին և կենտրոնի աշխատակիցներին փոխանցեցին
Հովնան Սրբազանի օրհնությունը, մաղթեցին, որ Տիրոջ օրհնությամբ կենտրոնը նորանոր հաջողություններ
գրանցի իր գործունեության մեջ: Տեր Գրիգորն իր և արև երեխաների անունից որդիական խոնարհումը բերեց և
շնորհակալություն հայտնեց Հովնան Սրբազանին՝ համագործակցության և տարիների աջակցության ու օրհնության
համար, նաև երախտագիտության խոսք ուղղեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պատվիրակությանը՝
այցելության, աջակցության և ամուր համագործակցության համար:

Կարինե Սուգիկյան