Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաները մասնակից եղան «Զատկական փառատոն»-ին

Արև երեխաները մասնակից եղան «Զատկական փառատոն»-ին

Մարտի 31-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում տոնական սուրբ Պատարագի ավարտին մասնակցեցին «Զատկական փառատոն»-ին, որ կազմակերպել էր «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Արդեն երրորդ տարին անցկացվող փառատոնը ներառական միջոցառում է, որ հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ցուցադրելու իրենց ներուժը: Արևները ոչ միայն դիտեցին փառատոնի մասնակիցների ձեռքի աշխատանքները, նրանց երաժշտական և պարային կատարումները, այլ նաև մասնակից եղան վարպետության դասերին ու պատրաստեցին օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ:

«Զատկական փառատոն»-ն այնպիսի մի հարթակ էր ստեղծել, ուր տիրում էր սեր, ջերմություն ու ուրախություն, ուր երեխաներն ապրեցին զատկական ուրախ տոնախմբություն:

 

Կարինե Սուգիկյան