Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ի ելույթը «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի ծրագրի շրջանակում

«Արևային զանգակներ»-ի ելույթը «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի ծրագրի շրջանակում

Դեկտեմբերի 23-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը  հանդես եկան համերգային ծրագրով:  «Արևային զանգակներ»-ը  հանդես եկան ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձության՝ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի շրջանակում, որ այս տարի կրում է «Համադրելով Ճարտարագիտությունը, Գիտությունը և Արվեստը» խորագիրը և նպատակ ունի լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումներն ու խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:

Եռօրյա միջոցառումների շարքի համերգային հատվածում «Արևային զանգակներ»-ի անուշ ղողանջները վայելեցին  PMI Science գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքի մասնակիցները: Արևների ոգևորիչ ելույթը ոգևորել էր մասնակից հյուրերին: «Արևային զանգակներ»-ն  իրենց պարզությամբ և անմիջականությամբ տոնական ու լուսավոր տրամադրություն փոխանցեցին ներկաներին:

 

Կարինե Սուգիկյան