Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

  «Արևային զանգակներ»-ի ելույթը Սուրբ Ծննդյան տոնավաճառին

  «Արևային զանգակներ»-ի ելույթը Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Դեկտեմբերի 4-ին Երևանի Կանանց Միջազգային Միավորման (IWAY) հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակները» «Կոնգրես» հյուրանոցում հանդես եկան Սուրբ Ծննդյան միջազգային բարեգործական տոնավաճառին: «Արևային զանգակները», գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, հնչեցրին եվրոպական Սուրբ Ծննդյան երգեր՝ ներկաներին պարգևելով Սուրբ Ծննդյան ուրախություն:

Արևներն իրենց ջերմ և ուրախ ներկայությամբ մասնակից դարձան ամենամյա բարեգործական տոնավաճառին, որ իր ողջ հասույթն այս տարի ուղղելու է Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի երկու դպրոցի ու մեկ մանկապարտեզի վերանորոգմանն ու կահավորմանը:  Տոնավաճառի համերգային ծրագիրը ոգևորել էր թե՛ երեխաներին և թե՛ ներկաներին, քանի որ ներկա գտնվողները մեկտեղվել էին մեկ նպատակի՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեծ թվով երեխաներին ուրախություն ու ժպիտ պարգևելու համար:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է, որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին բարիք գործեցիք, Ինձ արած եղաք (Մատթ. 25:40): Երեխաներին ուղղված սրտաբուխ ու անկեղծ նվերները ուղղված են նաև մանուկ Քրիստոսին: Սուրբ Ծննդյան տոնավաճառի բոլոր մասնակիցները՝ արևներն իրենց երաժշտական նվերով, մյուսներն իրենց ձեռագործ աշխատանքներով և պատրաստած ուտեստեղենով, իրենց յուրօրինակ նվերները մատուցեցին մանուկ Քրիստոսին:

 

Կարինե Սուգիկյան