Դեկտեմբերի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հրավերով համերգային ծրագրով ելույթ ունեցան «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան): «Արևային զանգակներ»-ը հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022 թ-ի ընթացքում կատարած աշխատանքների և իրականացրած ծրագրերի ամփոփիչ հանդիպմանը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և այլ հյուրեր: Նշենք, որ այս տարի «Արևային զանգակներ»-ը մասնակցել էին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնին, որ ներառական ուղղվածություն ուներ և կրում էր «Միասին կարող ենք» խորագիրը:
Հերթական հրավերը ոգևորել էր «Արևային զանգակներ»-ին: Արևային ջերմ սրտերից դեպի սրտերն ուղղված սրտառուչ կատարումները արևների ջանասիրության հերթական պտուղներն էին, որ վայելեցին հանդիպմանը ներկա գտնվողները: «Արևային զանգակներ»-ն իրենց ելույթով հերթական անգամ հաստատեցին, որ իրենք ստեղծագործական ներուժ ունեն և իրենք կարող են:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։