Հունիսի 3-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը «SOAR-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հրավերով համերգային ծրագրով ելույթ ունեցան «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան):
Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն «SOAR-Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հիմնադիր-նախագահ Ջորջ Յակուբյանի հովանու ներքո կազմակերպված համերգը կրում էր «Հայաստան» խորագիրը: «Արևային զանգակներ»-ը հանդես եկան կոմիտասյան աշխարհիկ երգերով և միջնադարյան հոգևոր երաժշտությամբ: Երեկոյին «Արևային զանգակներ»-ի հետ միասին ելույթ ունեցան տաղանդավոր երիտասարդներ, որոնց կրթության ծախսը տարիներ շարունակ հոգացել էր «SOAR-Հայաստան» բարեգործական հիմնադրամը: Հերթական ելույթը կրկին անգամ ոգևորել էր թե՛ «Արևային զանգակներ»-ին և թե՛ հանդիսատեսին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։