Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ի տոնական նվերը փոքրիկներին

«Արևային զանգակներ»-ի տոնական նվերը փոքրիկներին

Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը, «Ողջույն ձեր նոր կյանքին» խորագրի ներքո, մասնակից եղավ փոքրիկների համար նախատեսված տոնական համերգին: «Արևային զանգակներ»-ը  (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) հերթական անգամ երաժշտական թերապիա անցկացրին երեխաների համար՝ կատարելով սուրբծննդյան երգեր: Արևները՝ որպես երաժշտաթերապևտներ, ներգրավեցին երեխաներին սուրբծննդյան տոնական աշխարհ՝ պարգևելով նրանց ժպիտ, ջերմություն և ուրախություն:

Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ՝ «Արևային զանգակներ»-ն  իրենց կողմից անցկացրած երաժշտաթերապիայով իրենց յուրահատուկ տոնական նվերը մատուցեցին տոնական համերգին մասնակից երեխաներին՝ թողնելով տոնական ջերմ տպավորություններ նրանց հիշողության մեջ:

 

Կարինե Սուգիկյան