Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ը հանդես եկան «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնին

«Արևային զանգակներ»-ը հանդես եկան «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնին

Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ
փառատոնի հատուկ հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակները» Ա. Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնում մասնակից դարձավ փառատոնի գալա համերգին: «Կողք
կողքի» կրթամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպած փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել անվանի
երաժիշտներ, երաժշտական խմբեր և անհատ-կատարողներ, որոնց հետ կողք կողքի հանդես եկան  զարգացման
առանձնահատկություն ունեցող երեխաներ: Փառատոնին «Արևային զանգակներ»-ը հանդես եկան Ֆրանզ
Կրուպըրի «Լուռ գիշեր, սուրբ գիշեր» կատարումով՝ հեքիաթային տրամադրություն փոխանցելով ներկաներին:
Հերթական անգամ  «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնը բացահայտեց
զարգացման առանձնահատկություններով երեխաների ստեղծագործական ներուժը՝ հասարակության ուշադրությունը
կենտրոնացնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և մշակութային կյանքին նրանց ներգրավելու
կարևորությանը:

Կարինե Սուգիկյան