Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների հունիսմեկյան ուրախ օրը

Արևների հունիսմեկյան ուրախ օրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները ծնողների և ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Cityzen մանկական քաղաք և մասնակից եղան բացօթյա տարածքում անցկացված մանկական տոնական համերգին ու Kids Summer Expo-ին: Համերգային ուրախ ծրագիրը տոնական տրամադրություն փոխանցեց մասնակիցներին, առավել ևս՝ արև երեխաներին: Իսկ երեխաներին հեքիաթային տրամադրություն փոխանցեցին հեքիաթի հերոսներ Ռապունցելն ու Սպիտակաձյունիկը: Այնուհետև արև երեխաները մասնակից եղան ռոբոտաշինության, գիպսե քանդակներ նկարելու, քաղցավենիք և մոմ պատրաստելու մաստեր կլասներին:

Տոնական օրը ևս մեկ անմոռանալի օր պարգևեց արևներին. նրանք բարձր տրամադրությամբ և անմոռանալի տպավորություններով վերադարձան տուն:

 

Կարինե Սուգիկյան