Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները դիտեցին «Մի անգամ դպրոցում» մանկական գեղարվեստական ֆիլմը

Արևները դիտեցին «Մի անգամ դպրոցում» մանկական գեղարվեստական ֆիլմը

Օգոստոսի 17-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաները «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից նախաձեռնած կրթական-ճանաչողական միջոցառմանը, որի շրջանակներում դիտեցին «Մի անգամ դպրոցում» մանկական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ կազկակերպված միջոցառումը նախատեսված էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված երեխաների համար: Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի նկարահանած մանկական ֆիլմի սյուժեն դպրոցական Տիգրանի մասին էր, որ շրջադարձային ու դրական փոփոխություն է ապրում, երբ տեղեկանում է, որ իրենց դպրոցը փակման եզրին է: Ֆիլմում դրվագ առ դրվագ պատկերվում է հերոսի հոգեկան ապրումները, իրենց դպրոցը լավագույնը դարձնելու ջանքերը, որոնք միասնական աշխատանքի շնորհիվ շատ կարճ ժամանակում ցանկալի պտուղներ են տալիս: Ֆիլմը գրավել էր թե՛ արևներին և թե՛ մյուս երեխաներին՝ իր հետաքրքիր ու արկածային սյուժեի և համարձակ հերոսների շնորհիվ, նաև ոգևորել էր փոքրիկ հանդեսատեսին, քանի որ գլխավոր հերոսն իր ընկերների հետ միասնական հաղթանակ են ունենում՝ անկախ առկա խոչընդոտներից: Վստահաբար երեխաների մտքում դրոշմվեց այն կարևոր դասը, որ երբեք ուշ չէ սխալներն ուղղել, և դժվարին իրավիճակները հնարավոր է հաղթահարել անկոտրում կամքի ու ջանասիրության շնորհիվ:

Կարինե Սուգիկյան