Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները «Երազանքի Պահապանները» մյուզիքլի հեքիաթային աշխարհում

Արևները «Երազանքի Պահապանները» մյուզիքլի հեքիաթային աշխարհում

Հունիսի 4-ին «Արև երեխաներ» ՀԿ-ն իր սաներին հաճելի անակնկալ մատուցեց.  հեռավար դասընթացներին մասնակից ավագ և միջին տարիքային խմբերի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում դիտեցին «Երազանքի պահապանները» երաժշտական, պարային, թատերական շոու-ներկայացումը՝ տաղանդավոր արտիստների և գեղեցիկ տիկնիկների մասնակցությամբ:

Երգը, երաժշտությունը, պարն ու բեմադրությունը միախառնվելով միմյանց՝ հեքիաթային մյուզիքլ էին ստեղծել: Հեքիաթային այս աշխարհը ոգեշնչող և հուզառատ պատմությամբ երեխաներին ներկայացնում էր երազանքների հրաշագործ ուժի մասին, որը կատարվում էր քաղաքի փողոցները մաքրող մի ավազակ տղայի և նրա ﬕակ ընկեր տիկնիկագործի կյանքում: Հրաշագործ փերին երկնքից իջեցնում է մի լուսաշատ աստղ, որի կախարդական փոշին կարող է իրականացնել ցանկացած երազանք: Մյուզիքլի հիմնական գաղափարն այն էր, որ երազանքները կատարվում են, երբ չեն դավաճանում նրանց, երազանքն է ստիպում ապրել, աշխատել, պայքարել և հասնել նպատակին:

Երազանքների հրաշագործ ուժի մասին պատմող մյուզիքլը ոգևորել էր արևներին, որոնք արդեն իսկ համարձակորեն քայլում են իրենց երազանքների և նպատակների հետևից՝ այդ ճանապարհին աջակից ունենալով «Արև երեխաներ» ՀԿ-ին, որ նրանց ամեն մի հաջողության դեպքում փաստում է՝ նրանք կարող են:

Կարինե Սուգիկյան