Հունվարի 27-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, հատուկ հոգեբան, մանկավարժ և վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, այցելեցին «Столяркино» փայտամշակման արհեստանոց: Նշենք, որ մինչ արհեստանոց այցելելը հատուկ մանկավարժը հեռավար դասընթացներին միջին և ավագ տարիքային խմբերի սաներին ծանոթացրել էր փայտամշակման աշխատանքներին և թե ինչ իրեր է հնարավոր պատրաստել փայտից: Արևները հնարավորություն ունեցան իրենց ուսանածը գործնականում դիտելու՝ ծանոթանալով փայտի հետ աշխատելու արվեստին:
Վարպետը երեխաներին ցույց տվեց փայտամշակման գործիքները և ներկայացրեց դրանցով աշխատելու անվտանգության կանոնները: Արևները հետաքրքրությամբ հետևում էին վարպետի աշխատանքին, թե ինչպես է փայտը վերածվում տարբեր իրերի: Այնուհետև արևները մեծ ուրախություն ապրեցին, երբ պաշտպանիչ ձեռնոցներ, գոգնոցներ և ակնոցներ հագնելով՝ սկսեցին փայտամշական աշխատանքներ կատարել՝ վարպետների օգնությամբ պատրաստելով խաղալիքներ և պարզ դետալներ:
Գործնական դասընթացն օգնեց արևներին տեսնելու, որ փայտից պատրաստած յուրաքանչյուր իր պահանջում է աշխատանք և համբերություն, այսինքն՝ օգնեց գնահատելու աշխատանքի արժեքը, խթանեց երեխաների երևակայությունը, իսկ փայտամշակման աշխատանքին մասնակցելը բացահայտեց նրանց մեջ նոր ունակություններ, բարձրացրեց նրանց ինքնավստահությունն ու ամրապնդեց հավատը սեփական ուժերի հանդեպ:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։