Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները ներկա գտնվեցին «Բոլորս դեպի ԿՐԿԵՍ» բազմաժանր ներկայացմանը

Արևները ներկա գտնվեցին «Բոլորս դեպի ԿՐԿԵՍ» բազմաժանր ներկայացմանը

Հունիսի 8-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներն իրենց ծնողների և ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի  հրավերով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա գտնվեցին «Բոլորս դեպի ԿՐԿԵՍ» բազմաժանր ներկայացմանը (գեղ. ղեկավար՝ Սոս Պետրոսյան, գլխավոր ռեժիսոր՝ Նաիրա Պետրոսյան, բեմադրիչ` Հրաչ Պետրոսյան): Ներկայացումը նվիրված էր Սոս Պետրոսյանի կրկեսային ստուդիայի ստեղծման 50- ամյակին և ներկայացմանը հանդես եկան այս ստուդիայի պրոֆեսիոնալ դերասանները:

Արևները մեծ ոգևորությամբ դիտեցին աճպարարների, ակրոբատների, ուրախ ծաղրածուների և օրիգինալ ժանրի արտիստների ուրախ կատարումները: «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի հերթական նվերն արև երեխաներին հերթական անգամ մեծ ուրախություն պատճառեց նրանց:

Ուրախությունը Սուրբ Հոգու պտուղ է: Սուրբ Գրքում կարդում ենք. «Սուրբ Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն.  այսպիսի բաներին օրենք չկա» (Գաղ. 5:22): Աստված մարդուն ոչ թե պտուղներ, այլ սերմեր է տալիս,  և մարդը կոչված է այդ սերմերը խնամել ու աճեցնել, որպեսզի հետագայում վայելի սպասելի պտուղները:

 

Կարինե Սուգիկյան