Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները ներկա գտնվեցին Սարգիս Ավետիսյանի մենահամերգին

Արևները ներկա գտնվեցին Սարգիս Ավետիսյանի մենահամերգին

Նոյեմբերի 30-ին  «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանի հրավերով Աշտարակի Դրամատիկական թատրոնում ներկա գտնվեցին երգչի մենահամերգին: Համերգի ընթացքում դահլիճում տիրում էր ուրախ և լուսավոր մթնոլորտ: Արևները խանդավառությամբ լսում էին իրենց սիրելի երգչի  կատարումները, նրանց աչքերը փայլում էին ուրախությունից, ծափահարում էին, պարում՝ փորձելով երգչի հետ միասին երգել:

Արևները վայելեցին երաժշտական երեկոն, այդ օրը նրանց համար դարձավ փոքրիկ տոն՝ լի ժպիտներով, երաժշտությամբ և անուշ հուշերով: Սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանի հրավերը ոչ միայն ուրախ երաժշտական իրադարձություն էր արևների համար, այլև՝ ներառականության և հավասար հնարավորությունների ուղերձ: Մշակութային այս միջավայրում արևներն իրենց լիարժեք զգացին, քանի որ արվեստը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից:

 

Կարինե Սուգիկյան