Հուլիսի 19-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի սաներն իրենց հերթական դասի ավարտին հաճելի անակնկալ ունեցան. Eywa Fresh & Waffle սրճարանը քաղցր հյուրասիրություն էր պատրաստել արևների համար: Անակնկալը ժպիտ և ուրախություն պարգևեց արևներին, քանի որ երեխաներին ուրախություն պարգևելու անթիվ եղանակներից առաջնայինը քաղցրավենիքն է: «Արև» թատրոնի գեղավեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանը և արևները շնորհակալություն հայտնեցին Eywa Fresh & Waffle սրճարանի տնօրեն Էրիկ Վարդանյանին և աշխատակիցներին՝ հաճելի անակնկալի համար: Այնուհետև արևները ջերմ զրույցի բռնվեցին իրենց սիրելի հյուրերի հետ՝ հաճելի հանդիպումը եզրափակելով լուսանկարվելով:
Անհրաժեշտ է տեսնել և կյանքի կոչել ամեն մի ուրախարար իրադարձություն, որ կարող է երեխային ժպիտ, անմոռանալի և ուրախ պահեր նվիրել: Չկա աշխարհում առավել մաքուր և անկեղծ մի բան, քան երեխայի ժպիտն է, ուր կա այնքան մաքրություն, անկեղծություն և վստահություն: Երեխային ժպիտ և ուրախություն պարգևողն ավելիով է ստանում, քանի որ, ըստ հայրաբանությամբ, յուրաքանչյուր երեխայի մեջ շատ երկինք կա, շատ երկնային։ Ո՞վ է երեխան. դրախտի մի կտոր է երկրի վրա… երեխաներն իրենց բարի հոգիներում Երկնքի Արքայությունն ունեն։
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։