Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը մեծ ուրախություն պարգևեց արևներին

«Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը մեծ ուրախություն պարգևեց արևներին

Մայիսի 21-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հիսուն սաներ իրենց ընտանիքների հետ միասին «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի  հրավերով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա գտնվեցին «Կրկեսը վառում է լույսերը» բազմաժանր ներկայացմանը։ Կրկեսային ծրագրի ընթացքում ինչպես արևների, այնպես էլ նրանց ծնողների համար բարձր տրամադրություն էին ապահովել ծաղրածուների զվարճալի համարները, աճպարարների և ակրոբատների զանազան հնարները: Արևներին զարմացրել և տպավորել էին նաև վարժեցված կենդանիները:
«Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումն իր ուրախ ու  հետաքրքիր ծրագրով ուրախություն, ժպիտ և հրաշալի րոպեներ պարգևեց արևներին, ինչի համար «Արև-երեխաներ» ՀԿ-ն իր շնորհակալությունը հայտնեց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնին:

 

Կարինե Սուգիկյան