Սեպտեմբերի 4-ին Թումանյանի անվան զբոսայգում «Մարտին Սթար» ՍՊԸ-ն «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներին ուրախ և համեղ անակնկալ մատուցեց: Արևները նախ վայելեցին իրենց սիրելի պաղպաղակը, ապա հայտնվեցին ինտերակտիվ խաղերի և զվարճանքների հետաքրքիր աշխարհում: Մեծ էր արև երեխաների ոգևորությունը, ինչը կրկնապատկեցին ծաղրածուներն ու «Օտ Մարտինա»-ի սագը: Այնուհետև երեխաները մասնակից եղան պղպջակների շոուին՝ վայելելով պղպջակների մեջ հայտնվելու ուրախությունը: Ուրախ օրվա ավարտին «Մարտին Սթար» ՍՊԸ-ի աշխատակիցները քաղցր նվերներ փոխանցեցին արևներին:
«Մարտին Սթար» ՍՊԸ-ի հաճելի անակնկալը ավելի քան ստացված էր, ինչը փաստում էր արև երեխաների և նրանց ծնողների, ՀԿ-ի աշխատակիցների ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գոհունակ և ուրախ հայացքներից: «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեծ ընտանիքի բարեկամներից է «Մարտին Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Բաբոյանը, ում հոգածությունն ու ուշադրությունը բազմիցս են վայելում արև երեխաները:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։