Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Տաշիր Արենա»-ի ամանորյա նվերը արևներին

«Տաշիր Արենա»-ի ամանորյա նվերը արևներին

Դեկտեմբերի 20-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին  Երևանի նորաբաց կրկեսում՝ «Տաշիր Արենա»-ում, ներկա գտնվեցին «ETERNIA» թատերակրկեսային շոուի: Գունեղ և ուրախ կրկեսային շոուն չորս կարճ նովելներից բաղկացած պատմություն էր, որ ներկայացնում էր չորս տարերքը՝ հողը, ջուրը, կրակը և օդը: Թատերակրկեսային շոուն ներառում էր ակրոբատիկ համարներ, ջոնգլորություն, ծաղրածուի հումորային ելույթներ կենդանի երաժշտության ուղեկցությամբ:

«Տաշիր Արենա»-ի ամանորյա նվերը մեծ ուրախություն և նոր տպավորություններ պարգևեց արևներին, որ երկար կմնա նրանց հիշողության մեջ: Երեխաների աչքերում արտացոլվել էր հիացմունք. նրանց զարմացրել էր ակրոբատների անհավանական հնարքները, իսկ նրանց ծափահարությունները վկայում էին շոուի հաջողության մասին: Կրկեսային շոուն արևների համար դարձավ տոնական օր՝ լի ժպիտներով և անմոռանալի տպավորություններով: Հերթական ուրախ նվերը արևներին հերթական խթան էր, որ նպաստեց արևների զգայական ընկալման և հաղորդակցման հմտության զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանն ու սոցիալական ինտեգրմանը:

 

Կարինե Սուգիկյան