Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի և «Արև-երեխաներ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությունը

«Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի և «Արև-երեխաներ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությունը

Նոյեմբերի 29-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի ծնողները ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին հյուրընկալվեցին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում: Հանդիպման շրջանակում Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, մանկական թերապևտիկ ծառայությունների պատասխանատու Աիդա Պապիկյանը ծնողներին ներկայացրեց երեխաների առողջական խնդիրների և պարբերական հետազոտությունների վերաբերյալ ուղեցույց՝ նշելով, որ Դաունի համախտանիշով ծնված երեխաներն ունեն հատուկ առողջական կարիքներ, իսկ ժամանակին իրականացվող հետազոտությունները և ճիշտ խնամքը կարող են նպաստել նրանց առողջ ու լիարժեք կյանքին։ Ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մանկաբույժին և տեղի ունեցավ ուղեցույցի քննարկում, ինչը հետայսու օգնելու է ծնողներին՝ հետևելու իրենց երեխաների առողջությանը՝ ապահովելով նրանց ճիշտ զարգացումը: Անդրադառնալով ուղեցույցին՝ մանկաբույժն ասաց, որ այն հիմնված է ապացուցահեն բժշկության և միջազգային լավագույն փորձի վրա։ Հանդիպման ավարտին ծնողներին տրամադրվեց ուղեցույցի տպագիր օրինակը, ինչպես նաև հետազոտությունների հատուկ օրացույց և երեխայի աճի, զարգացման չափանիշները՝ 0-20 տարեկանի համար: Նշենք, որ արև երեխաները հնարավորություն ունեն կցագրվելու և սպասարկվելու «Ուիգմոր Ընտանիքի Առողջության կենտրոն»-ի պոլիկլինիկայում՝ իրականացնելով սքրինինգային հետազոտություններ: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի տնօրինությանը՝ համատեղ նախաձեռնության և այդ շրջանակում արև երեխաների առողջության բարելավմանն ուղղված օգտաշատ հանդիպման և հետագա հնարավորությունների համար:

 

Կարինե Սուգիկյան