Ապրիլի 23-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, “Спеши к добру” բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով «Հենց Էն Հուռին» բարեգործական ներկայացումը, որ հիմնադրամի «Յուրահատուկ Գարուն» բարեգործական ծրագրի սկիզբը մեկնարկեց: «Յուրահատուկ Գարուն» բարեգործական ծրագիրը նպատակ ունի սոցիալացնել աուտիզմի և Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին՝ կոտրելով այն կարծրատիպերը, որ առկա են յուրահատուկ երեխաների հանդեպ: Ծրագիրն իր առաջին քայլով՝ բարեգործական ներկայացմամբ, իր աջակցությունը բերեց «Արև-երեխաներ» ու «Քայլ առաջ» հասարակական կազմակերպություններին:
«Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց “Спеши к добру” բարեգործական հիմնադրամին և նշեց, որ հիմնադրամի «Յուրահատուկ Գարուն» բարեգործական ծրագրի մեկնարկը կարևորագույն քայլեր իրագործեց՝ գեղեցիկ օր պարգևեց երեխաներին, համագործակցության շրջանակն ընդլայնեց, իրազեկեց առանձնահատուկ երեխաներին մասին՝ հնարավորություն տալով մարդկանց ճանաչելու, սիրելու նրանց և իրենց լուման ներդնելու «Արև-երեխաներ» ու «Քայլ առաջ» ՀԿ-ների գործընթացում:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։