Ներկայումս կասկած չի հարուցվում, որ Դաունի համախտանիշով երեխաներն անցնում են զարգացման այնպիսի փուլեր, ինչպես մնացած երեխաները: Ուսուցման ընդհանուր սկզբունքները մշակվել են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման մասին ժամանակակից պատկերացումերի հիման վրա՝ հաշվի առնելով այդ երեխաներին բնորոշ առանձնահատկությունները: Դրանք ներառում են՝
- Հմտությունների և հասկացողության դանդաղ ձևավորումը:
- Ընկալման տեմպի նվազեցում և պատասխանելու ունակության դանդաղ ձևավորում,
- Նյութի յուրացման համար մեծ քանակությամբ կրկնությունների անհրաժեշտություն,
- Նյութի ամփոփման ցածր մակարդակ,
- Այն հմտությունների կորուստը, որոնք բավարար պահանջարկ չունեն
- Միաժամանակ մի քանի հասկացություններ յուրացնելու ցածր ունակություն, ինչի հետ սերտ կապված են՝
- Դժվարություններ, որոնք ի հայտ են գալիս երեխայի մոտ այն ժամանակ, երբ նա փորձում է նոր տեղեկություն ավելացնել արդեն ուսումնասիրված նյութին:
- Յուրացված հմտությունների տեղափոխման բարդությունը մի իրավիճակից մյուսը: Ճկուն վարքագծի փոխարինում՝ հաշվի առնելով հանգամանքները, օրինակների միջոցով, այսինքն՝ նույնատիպ և բազմիցս կրկնվող գործողություններով:
- Դժվարություններ, որոնք առաջ են գալիս առաջադրանքների կատարման ժամանակ: Դրանք պահանջում են առարկայի մի քանի նշանների վերլուծությունը կամ գործողությունների շղթայի իրականացումը:
- Երեխայի զարգացման անհավասարությունը տարբեր ոլորտներում (շարժողական, խոսքային, սոցիալ-հուզական) և ճանաչողական զարգացման սերտ կապը այլ ոլորտների զարգացման հետ,
- Այս տարիքին բնորոշ առարկայական-գործնական առանձնահատկությունը միաժամանակ մի քանի անալիզատորների օգտագործումն է, որի նպատակն է ստեղծել մի ամբողջական կերպար (տեսողությունը, լսողությունը, պրոպրիոցեպցիան): Ամենացանկալի արդյունքները տալիս են տեսողական և մարմնական վերլուծությունները, այսինքն՝ ամենալավ բացատրությունը երեխայի համար այն մեկն է, որը կատարում է ՝ նմանակելով մեծահասակին կամ նրա հետ միասին:
- Զգայական ընկալման խանգարում, ինչը կարող է պայմանավորված լինել ցածր զգայունությամբ և հաճախ հանդիպող տեսողական և լսողական խանգարմամբ:
- Դաունի համախտանիշով երեխաները օժտված են տարբեր ելակետային մակարդակներով, և նրանց զարգացման տեմպերն նույնպես կարող են էապես տարբերվել:
Ճանաչողական զարգացման ծրագրի հիմքում ընկած են՝ նախադպրոցականների մտածողության օբյեկտիվությունը, նրանց զգայական փորձն օգտագործելու անհրաժեշտությունը, առարկայական-գործնական մտածողության հենքը՝ որպես հիմք հետեգա տեսողական և տրամաբանական մտածողության անցման համար, երեխայի սեփական մոտիվացիայի օգտագործումը, ուսուցումը խաղի ձևով, ինչպես նաև մոտեցման հնարավորությունը յուրաքանչյուր երեխայի, հաշվի առնելով նրա առանձնահատկությունները, նախասիրությունները և ուսուցման արագությունը:
Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի համախտանիշով երեխաների ճանաչողական գործունեության զարգացումը»
Ռուսերենից թարգմանեցին ՝ Գրիգորյան Անի
Գրիգորյան Վալյա