Բոլոր այն առաջադրանքները, որոնք երեխաներին առաջարկվում են դիդակտիկ պարապմունքների ժամանակ, պայմանականորեն կարելի է համատեղել հետևյալ բաժինների հետ, որոնք ներկայացված են առաջադրանքների յուրաքանչյուր բլոկում:
Ուշադրություն և հիշողություն
Միաժամանակ մի քանի գործողության արձագանքելու ունակությունը,դրա հետ մեկտեղ հիշելով՝ ինչպիսին պետք է լինի հաջորդ քայլը, բավարար չէ տարբեր տեսակի գործողություններ կատարելու համար: Կարդալու ժամանակ կարևոր է չմոռանալ բառի սկիզբը, մինչ կարդում եք այն մինչև վերջ. քանի դեռ գրում եք տառը, հիշողության մեջ պահեք ամբողջական բառը. առարկաները ևս մեկ անգամ հաշվելով պետք է հիշել, թե քանիսն էիք պատրաստվում վերցնել. մինչ դուք խոսում եք հեռախոսով, մ՛ի մոռացեք եփվող կաթի մասին. դուռը փակելուց առաջ հիշեք բանալիների մասին:
Տրամաբանական առաջադրանքներ
Հիմք են դնում վերացական մտածողության զարգացմանը, առարկայական նյութերի հիման վրա զարգացնում են վերլուծական և զուգորդական ունակությունները :
Չափսը, ձևը, գույնը
Առարկայի չափսի, ձևի և գույնի մասին պատկերացման և նրանց ակտիվ օգտագործման ձևավորումը:
Կառուցողական գործունեություն
Կառուցողական գործունեությունը, նմուշը պատճենելու հմտությունը, նկարի սյուժեի վերլուծությունը համարվում են տարածական պատկերացման և վերլուծելու ընդունակության հիմքը: Մասերից ամբողջականը ստանալը համարվում է ընթերցանության նախատիպը, իսկ սխեմայի նախագծումը նախապատրաստում է գրել սովորելուն:
Հաշվի ուսուցում
Հաշվի ուսուցումն իր մեջ ներառում է թվային հաջորդականությունը, առարկաների վերահաշվարկը՝ընդհանրացնելով արդյունքները, պահանջվող քանակի առարկաներ վերցնելու ունակությունը, քանակի և թվի հարաբերակցությունը, առաջադրանքների և օրինակների լուծումը՝ հիմնվելով հաշվարկման նյութերի վրա:
Խաղային գործունեություն
Դերային խաղերը օգնում են երեխային հասկանալ նպատակն ու իրական կյանքում կատարվող գործողությունների հաջորդականությունը, զարգացնել հիշողությունը, զուգորդական մտածողությունն ու պլանավորումը, տալ նրան սյուժեի այնպիսի տարրեր, որոնք նա հետագայում կարող է ներառել իր սեփական կամ այլ երեխաների հետ խաղերի մեջ: Երեխային խաղալ սովորեցնելով ՝մենք բարելավում ենք նրա հասակակիցների հետ հաղորդակցվելու հնարավորությունը,՝լայնացնելով նրա աշխարհի մասին ունեցած պատկերացումները և հիմք ենք դնում ճկուն վարքագծի, որն ի վերջո դարձնում է նրան ավելի ինքնուրույն և անկախ:
Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք առաջադրանքների յուրաքանչյուր բլոկը, որն ուղղված է Դաունի համախտանիշով երեխաների ճանաչողական գործունեության զարգացմանը և հաջորդական ձևավորմանը:
Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի համախտանիշով երեխաների ճանաչողական գործունեության զարգացումը»
Ռուսերենից թարգմանեցին ՝ Գրիգորյան Անի
Գրիգորյան Վալյա