Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ծնողական իրազեկվածության մասին

Դժվար թե մեզնից մեկը հիշի, թե ինքն ինչպես է քայլել սովորել: Երեխաներին նայելով՝ ենթադրում ենք, որ նույն զգուշավորությամբ ընկել ենք ու բարձրացել, եղել ենք նույնքան անփույթ, աշխատասեր և հաստատակամ, որքան հիմա նրանք են: Երբ ծնվում է մեր առաջնեկը, ծնողական գործում ստիպված ենք առաջին քայլերն անել, և պետք է նշել, որ անելիքը դյուրին ու պարզ է միայն տուն-տունիկ խաղում: Իրական կյանքում ծնողական վարպետությունը պետք է սովորել, որպեսզի իրավամբ կարողանաս նորածնի, նախադպրոցական տարիքի երեխայի, դպրոցական դեռահասի ծնող լինել:

Երբ «ոչ սովորական» երեխա է ծնվում, ժամանակ է հարկավոր՝ հասկանալու, թե նրա մոտ ինչն է «ոչ սովորական» և ինչը՝ «սովորական»: Միայն որոշ ժամանակ անց ենք յուրացնում, թե մեր ընտանեկան, ծնողական փորձից ինչն է պետք վերցնել, և ինչը մենք՝ «սովորական» և «ոչ սովորական» երեխաների ծնողներս, դեռ պիտի սովորենք հետագայում:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.