Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:15): Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, աստվածային սիրո մարմնացումն է, Ով, երկնավոր Հորը դիմելիս, ասաց. «Այն փառքը, որ դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք: Ես
