1. Չափի վերաբերյալ պատկերացումներ Մեծ–փոքր, երկար–կարճ, լայն–նեղ, բարձր–ցածր, հաստ–բարակ, թեթև–ծանր և նման հասկացությունների, ինչպես նաև դրանց համեմատական աստիճանների յուրացումը երեխաների համար հեշտ գործընթաց չէ, քանի որ այս հասկացությունները հարաբերական են։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար հաճախ դժվար է հասկանալ, որ օրինակ՝ ցանկացած պարան ավելի հաստ է, քան թելը, բայց ավելի
