Կգնա՞ արդյոք երեխան դպրոց, դա կլինի սովորակա՞ն, թե՞ մասնագիտական, այս հարցերն են հետաքրքրում Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնողներին: Ի դեպ՝ դպրոցի հետ կապված հարցերն առաջնային հարցերից են: Դպրոցը մանկության առաջին կարևոր ինստիտուտներից մեկն է: Առաջին հերթին դա սոցիալական այն տարածքն է, որը երեխան ունի ընտանիքից դուրս: Այնտեղ նրա պարապմունքներն են,
