Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Բարձրագույն  հոգեկան գործընթացների  ֆունկցիաների զարգացում

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման գործընթացում միաժամանակ իրականացվում են լսողական, տեսողական, շոշափողական, մարմնի դիրքի և շարժումների ընկալման զարգացումը, ինչպես նաև ուշադրության, հիշողության, մտածողության և դրա բաղկացուցիչ մեխանիզմների՝ վերլուծության,  համեմատման, ընդհանրացման, հստակեցման , դասակարգման ու պատճառահետևանքային կապերի ընկալման զարգացումը։ Ստեղծվում են պայմաններ  սեփական գործունեությունը պլանավորելու և կարգավորելու հմտությունների ձևավորման համար։

Կիրառվող խաղեր և առաջադրանքներ

Առաջարկվող խաղերն ու առաջադրանքները հիմնված են Даунсайд Ап-ի կողմից մշակված մեթոդական նյութերի վրա։

Աշխատանքում կիրառվել են բազմազան խաղեր և առաջադրանքներ, այդ թվում՝

 

  • Պատկերների տարբերակում – սև-սպիտակ, գծանկարային, համադրված պատկերների ճանաչում, ստվերի գտնում։
  • Լսողական վարժություններ – հնչյունների կամ ձայների քանակի որոշում։
  • Շոշափողական վարժություններ – առարկաների քանակի որոշում ձեռքով շոշափելով։
  • Շարժական առաջադրանքներ – օրինակ՝ երեք անգամ թռչել, երկու անգամ ծափ տալ։
  • Մասերից ամբողջի կազմում – փազլներ, բաժանված պատկերների հավաքում։
  • Չավարտված պատկերների ճանաչում – ինչ մաս է պակաս, ինչն է նկարիչը «մոռացել» նկարել։
  • Ուշադրության վարժություն– նշված խորհրդանիշները գտնել և նշում անել։
  • Բարդ հրահանգների կատարում – երկու կամ երեք քայլից բաղկացած հանձնարարվող գործողություններ։
  • Հիշողության զարգացում – որոշակի քանակի առարկաների հիշում և վերարտադրում։
  • Անալոգիաների գտնում – պարզ և զույգ նմանությունների պարզում։
  • Դասակարգում – առարկաների բաժանում ըստ որևէ ընդհանուր հատկանիշի։
  • «Չորրորդ ավելորդ» – չհամապատասխանող առարկայի ընտրում և բացատրություն։
  • Օրինաչափություններ – գտնել, թե ինչ հերթականություն է       օգտագործված և ճիշտ շարունակել շարքը։
  • Իրադարձությունների հերթականություն – ինչ էր սկզբում, հետո ինչ, երբ նկարները խառնված են։

Ժամանակի սահմանափակումների պատճառով դասարանում հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել նշված բոլոր առաջադրանքները։ Այդ պատճառով մանկավարժները պետք է ծնողների հետ քննարկեն  բարձր հոգեկան ֆունկցիաների զարգացման կարևորությունը և խորհուրդ տան համապատասխան գրականություն ու աշխատանքային տետրեր՝ տնային հանձնարարության  կազմակերպման համար։

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Դպրոցին նախապատրաստող խմբում երեխաներին առաջարկվող մաթեմատիկական պատկերացումների ձևավորմանն ուղղված առաջադրանքները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ հիմնական ուղղությունների։

  1. Չափի վերաբերյալ պատկերացումներ
  2. Ձևի վերաբերյալ պատկերացումներ
  3. Տարածական պատկերացումներ
  4. Ժամանակային պատկերացումներ
  5. Քանակ և հաշվել

Պետք է հաշվի առնել, որ չափի, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը միտված առաջադրանքները երեխաներին առաջարկվում են ոչ միայն մաթեմատիկայի պարապմունքների ժամանակ, այլև կերպարվեստի դասերին, ընդմիջումների ընթացքում և այլ աշխատանքների ժամանակ։

Հաջորդ նյութում կտեղադրվի յուրաքանչյուր բաժնի մանրամասն նյութերը։

 

Ռուսերենից թարգմանությունը՝  Վալյան Գրիգորյանի

Նյութի աղբյուր՝

Серия «Ребенок с синдромом Дауна и особенности его развития».

Подготовка к школе детей с синдромом Дауна. Методическое пособие.

Под общей редакцией Н. А. Урядницкой.

Благотворительный фонд «Даунсайд Ап». Москва, 2012.

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *